Հայ փրկարարները մեկնեցին Մոլդովա՝ մասնակցելու դաշտային վարժանքի

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԻՆ 26 աշխատակցից կազմված թիմը «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածքում» (PPRD East II) ծրագրի շրջանակներում մեկնեց Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու «ԵՄ MOLDEX-2017» խորագրով լայնամասշտաբ դաշտային վարժանքին,հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են ինչպես քաղաքային որոնողափրկարարական, այնպես էլ՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (CBRN) պատահարներին արձագանքող թիմի փրկարարներ:

Սեպտեմբերի 18-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվելու է «MOLDEX-2017» խորագրով միջազգային դաշտային վարժանք:

Հիմնական նպատակն է ամփոփել PPRD East 2 ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքը, ինչպես նաև՝ բարելավել տարբեր երկրների թիմերի միջև համագործակցության արդյունավետությունը:

Վարժանքին ընդգրկված են Արևելյան համագործակցության 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Մոլդովա, Ադրբեջան, Ուկրաինա, Վրաստան), ինչպես նաև՝ ԵՄ Քաղաքացիան պաշտպանության մեխանիզմին (EUCPM) անդամակցող երեք պետությունների (Չեխիա, Դանիա, Ռումինիա) փրկարարական թիմեր:

Սցենարի համաձայն՝ մասնակից թիմերի հիմնական խնդիրը լինելու է 3 տեսակի աղետներին արձագանքումը (երկրաշարժ, ջրհեղեղ և քիմիական վթար):

Հայ փրկարարները Մոլդովա են մեկնում տեխնիկական լուրջ հագեցվածությամբ: Նրանք կիրականացնեն որոնողական աշխատանքներ՝ հատուկ որոնման սարքերով, փլատակների քանդում-կտրում, պարանային աշխատանքներ, տուժածների որոնում և դուրսբերում, ինչպես նաև՝ կկիրառեն քիմիական վթարի արձագանքման միջոցներ:

Վարժանքին կհետևեն քաղաքացիական պաշտպանության միջազգային փորձագետները, ԵՄ քաղաքացիական պաշտպանության թիմը, ինչպես նաև գործընկեր երկրներից, ԵՄ անդամ պետություններից և երրորդ երկրներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել