Ի՞նչ կենսագրություն ունի նախկին փոխնախարար Արամ Արսենյանը

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ընդունել կապի, տրանսպորտի և ՏՏ փոխնախարար Արամ Արսենյանի պաշտոնից ազատելու մասին: Որոշման մեջ նշվում է, որ վերջինս պաշտոնից ազատվում է իր դիմումի հիմքով:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1958թ. հուլիսի 1, Վայոց ձորի մարզ ք. Եղեգնաձոր:

Կրթություն
1975-1980թ. Երևանի պետական համալսարան, Արևելյան լեզուներ և գրականություն (արաբերեն):

Աշխատանքային գործունեություն
2015 թ. – 2017 թ. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ:
2014-2015 թթ. – «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց ՍՊԸ, խորհրդական:
2011-2013 թթ. – Արագածոտնի մարզպետի տեղակալ:
1993-2011 թթ. – Մի շարք ՍՊԸ-ների հիմնադիր-տնօրեն:
1992-1993 թթ. – «Պրոմեթևս» բորսա, բաժնի պետ:
1989-1992 թթ. – Ջերմուկի մարզամշակութային համալիրի ադմինիստրատոր, տնօրեն:
1988-1989 թթ. – «Շինարար» թերթի թղթակից:
1986-1988 թթ. – ԽՍՀՄ զինված ուժեր (Թուրքմենիա):
1984-1986 թթ. – Ջերմուկի պատկերասրահի ավագ գիտաշխատող:
1981-1984 թթ. – Արաբերենի թարգմանիչ (Լիբիա):
1980-1981 թթ. – Ջերմուկի քաղաքային կուլտուրայի տան տնօրեն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել