Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված հաշմանդամության կարգի ավելի օբյեկտիվ գնահատմանը

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում փոփոխությունները կբերեն հաշմանդամության կարգի ավելի օբյեկտիվ գնահատման: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով՝ հստակեցվել են չափորոշիչները, հայեցողական լիազորությունները եւ դրանք խիստ սահմանափակ են դարձել: Դրանց արդյունքում հաշմանդամության կարգ սահմանելու որոշումները ավելի օբյեկտիվ են դարձել:

«Մենք հայտարարեցինք, որ հաշմանդամություն ունենալը եւ հիվանդ լինելը տարբեր բաներ են: Դրանք պիտի հստակեցվեն»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել