Գյումրու «Շիրակ» օդանավակայանում օգոստոսի 31-ին վայրէջք է կատարել «Տարոն-Ավիա» ավիաընկերության երկրորդ՝ «Արամ Խաչատրյան» անվանումը կրող օդանավը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ ՔԱԳՎ-ի ֆեյսբուքյան էջից:
«Շիրակ» օդանավակայանի «Ժամանումների» և «Մեկնումների» հետ կարող եք ծանոթանալ անցնելով այս հղումով՝ https://bit.ly/2rY0zg1:
Մշտական չվերթներն են՝
- Մոսկվա «Դոմոդեդովո» («Տարոն-Ավիա»)
- Մոսկվա «Վնուկովո» («Պոբեդա»)
- Կրասնոդար, Սամարա, Դոնի Ռոստով («Տարոն-Ավիա»):
Հիշեցնենք նաև, որ ավիաընկերության առաջին օդանավը կրում է «Մհեր Մկրտչյան» անվանումը։ Տեսանյութը հրապարակել է ՔԱԳՎ մամուլի խոսնակ Սաթենիկ Հայրապետյանը:
https://www.facebook.com/satenik.hovhannisyan.16/videos/1617747801630074/