«Վիվասել-ՄՏՍ»-ից տեղեկացնում են, որ ծառայությունների որակի բարձրացման նպատակով իրականացված՝ համակարգերի վերազինման և արդիականացման արդյունքում՝ արխիվացված «Իմ աշխարհը» և «Հատուկ համար» ծառայությունների մատուցումը տեխնիկապես այլևս հնարավոր չի լինելու: Հետևաբար, 2017թ. օգոստոսի 29-ից վերոնշյալ ծառայությունների մատուցումը դադարեցվելու է: