Մրցույթ՝ տնօրենների նշանակման համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը Երևանի քաղաքապետի 2011 թվականի մարտի 22-ի N 899-Ն որոշման համաձայն հայտարարում է մրցույթ Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների ստորև թվարկված գործադիր մարմինների ընտրության (նշանակման) համար:

1 .«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիա» ՀՈԱԿ 04.10.2017թ.
Ժամը՝ 12.00
2. «Երևանի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ 04.10.2017թ.
Ժամը՝ 12.00
3. «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ 04.10.2017թ.
Ժամը՝ 12.00
4.  «Կարմիր Բլուր» պոլիկլինիկա» ՓԲԸ 04.10.2017թ.
Ժամը՝ 12.00
5. «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ 04.10.2017թ.
Ժամը՝ 12.00
* * *

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը թվարկված պաշտոններն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության գործունակ, չափահաս քաղաքացիները:

Երևան քաղաքի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (այսուհետ՝ Տնօրենների) ընտրության պարտադիր պայմաններն են՝

– բարձրագույն կրթություն
– վերջին տասը տարվա ընթացքում առնվազն 2 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ.
– իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ բաժնետիրական ընկերության Տնօրենի ընտրության համար, կամ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության Տնօրենի ընտրության համար, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Տնօրենի լիազորությունների շրջանակներին առնչվող համապատասխան ոլորտի օրենսդրություն, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հարկային օրենսդրություն, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք և այլ իրավական ակտեր).
– կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ, հիմնադրույթներ մշակելու կարողություն

Տնօրենի ընտրության (նշանակման) լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն (տնօրենի պարտականություններն
ամբողջական նկարագրված է տվյալ կազմակերպության կանոնադրությունում).
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներն
անցկացվելու են Երևանի քաղաքապետարանի շենքում (Արգիշտի 1) ժամանակացույցով նախատեսված օրերին և
ժամերին:
* * *
Դիմող անձինք մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3×4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան
փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.
6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց
առկայության դեպքում).
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել):

Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներն ապահովվում են թեստային առաջադրանքներով:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնում ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 9.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ 13.00 – 14.00), բացի շաբաթ և կիրակի օրերից, հետևյալ հասցեում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժին՝ Արգիշտիի 1, 2-րդ հարկ, 201 և 202 սենյակներ, հեռախոսներ՝ (011) 514-135, (011) 514-229:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 26.09.2017թ.:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել