Կառավարությունը կամփոփի մեկ տարվա աշխատանքը

Կառավարությունը կպատրաստվիի աշխատանքային մեկ տարվա ամփոփմանը: Այս մասին հերթական նիստի ժամանկ այսօր վարչապետ  Կարեն կարապետյանը հանձնարարեց.

«Մեկ ամսից լրանում է Կառավարության ընդհանոր գործունեության մեկ տարին՝ հաշվի առնելով Կառավարության հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության քաղաքականությունը՝ հանձնարվեց հանրապետական գործադիր մարմիններին մեկամսյա ժամկետում ամփոփել, ըստ ոլորտների նախաձեռնած բարեփոխումների, միջոցառումների և գերակա խնդիրներին ուղղված աշխատանքները և հանրությանը ներկայացնել հստակ հաշվետվություններ»,-ասաց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաև նշեց, որ այն գերխնդիրները որոնք, դեռևս ընթացքի մեջ են, ևս պետք է ներկայացվեն, թե ի՞նչ փուլում են և ի՞նչ ժամկետներում են հասցվելու ավարտին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել