Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով որոշել է Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն):
Իսկ մյուս հրամանագրով որոշել է Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: