Դեղերի անարդյունավետության, կողմնակի ազդեցության և կեղծ լինելու դեպքերի տվյալների համակարգման կարգը

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մայիսի 17-ին հրաման է ստորագրել, որով հաստատցվել է դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության , սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերն արձանագրելու, նման տվյալների համակարգման, վերլուծության կարգը:

Հրամանում նշվում է. « Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում դեղերի կողմնակի ազդեցությունների, արդյունավետության բացակայության, սխալ օգտագործման և կեղծված լինելու կասկածի մասին դեպքերը արձանագրելու, դրանց մասին հայտնելու, դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքման, տեղեկացման, դիտարկման, հաշվետվությունների ներկայացման և տվյալների վերլուծության կարգը՝ համաձայն Հավելված 1-ի.

2) Դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցամատյանի ձևը՝ համաձայն Հավելված 2-ի.

3) Հաստատել դեղի կողմնակի ազդեցության, արդյունավետության բացակայության, որակի կամ կեղծման կասկածի մասին դեպքերը արձանագրելու և հայտնելու քարտ-հայտագրի ձևը` համաձայն Հավելված 3-ի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

Կարգն ամբողջությամբ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել