Ազատության հրապարակում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն ու բրիտանական բանակի շեփորահարները ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ ունեցան:
Համերգի կազմակերպեիչներն են ՄԹ և ՀՀ պաշտպանության նախարարությունները. այն կայացավ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, այլ պաշտոնատար անձինք:
Նշենք, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության «Սալամանկա» նվագախումբն արդեն երկրորդ անգամ է այցելում Հայաստան։ Առաջին անգամ նրանք Հայաստանում համերգներով հանդես եկան 2015թ. սեպտեմբերին՝ արժանանալով հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությանն ու հիացմունքին։
Լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի