Հոգևորականին կարգալույծ են արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ): Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Նշան Հովհաննիսյան:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել