Արհեստական ջրավազաններում լողալն արգելելու ուղղությամբ հսկողություն կսահմանվի

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով ամռան շոգ եղանակով պայմանավորված արհեստական ջրավազաններում երեխաների լողալու խնդրին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի առողջապահության վարչությանը, «Ջրային կառույցներ» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է խիստ վերահսկողության տակ պահել արհեստական ջրավազանները՝ տեսանելի վայրերում տեղադրելով դրանցում լողալն արգելող ցուցանակներ, ինչպես նաև ապահովել դրանց պարբերաբար մաքրման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ամռան շոգ օրերին մեր համաքաղաքացիները և հատկապես երեխաներն ու պատանիներն ակտիվորեն օգտվում են արհեստական ջրավազաններից, ինչը բազմիցս է նշվել, որ կարող է վտանգել նրանց առողջությունը: Ըստ այդմ, պարբերաբար իրազեկեք և բացատրական աշխատանքներ տարեք հատկապես ծնողների շրջանում, որ թույլ չտան երեխաներին լողալ արհեստական լողավազաններում», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել