Որպես պատժի տեսակ ձերբակաված և կալանավորված անձանց սնունդը պակասեցնելն անթույլատրելի է

Որպես կանոն ձերբակալված և կալանավորված անձն ապահովվում է առողջության և ուժերի ապահովման համար բավարար անվճար սննդով, որի նվազագույն չափաբաժինները սահմանվում է ՀՀ կառավարությունը (Տես` Իրավաբան.net-ի 02.09.2012-ի նյութը):
«Սննդի որակը և սննդարարությունը սահմանված նվազագույն չափաբաժիններից պակասեցնելը, այդ թվում` որպես տույժի միջոց, արգելվում է»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` ձերբակալված և կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահասները, ինչպես նաև ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձիք ապահովվում են անվճար հատուկ սննդով, որի տեսականին և նվազագույն չափաբաժինները սահմանում է ՀՀ կառավարությունը:
Բացի վերը նշվածից, ձերբակալված և կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել սնունդ և անհրաժեշտ ու չարգելված առարկաները:
Ձերբակալված և կալանավորված անձի կողմից սննդի ընդունումից հրաժարվելու դեպքում ձերբակալվածների պահելու վայրի կամ կալանավորվածների պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները և այդ մասին հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպես նաև հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններին:
Սննդի ընդունումից հրաժարվելու փաստը չի կասեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը և դատավարական գործողությունների մասնակցելը:
Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել