Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, այն փոխանակելու դեպքում քաղաքացին չի կարող ենթարկվել պատասխանատվության:
Նախկինում անվավեր անձնագրով կամ առանց անձնագրի բնակվելու դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված էր վարչական պատասխանատվություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Նա նաև նշում է, որ ՀՀ քաղաքացու անձնագիր կամ նույնականացման քարտ ստանալը կամավոր է: