ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 6-ի հրամանագրով պարգևատրել է Լիոնի քաղաքապետին.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Լիոնի քաղաքապետ Ժերար ԿՈԼՈՆԻՆ (ՖՐԱՆՍԻԱ) պարգևատրել Պատվո շքանշանով»: