Հայտարարություն՝ առաջատար մասնագետի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ պետական ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար.
1. Դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության առաջատար մասնագետ (ՔԿԴ-3.2-5).
Իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) և Դեպարտամենտի գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ներկայացրած կարծիքների ամփոփում, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Դեպարտամնետի ղեկավարի հրամանների և հանձնարարությունների նախագծերի մշակում, Կոմիտեում և Դեպարտամենտում նախապատրաստված իրավական ակտերի նախագծերի, Կոմիտեի նախագահի, Կոմիտեի նախագահի տեղակալի, Դեպարտամենտի ղեկավարի հրամանների նախագծերի իրավական փորձաքննություն, վիճակագրության ձևաթղթերի մշակում, իրականացնում է Վարչության գործավարությունը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
* ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Մրցույթը կկայանա 14.03.2017թ., ժամը 15.00,

2. ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաքին կապերի բաժնի  գլխավոր մասնագետ (ՔԿԴ-3.1-24).

Մասնակցում է ՀՀ քննչական կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) և ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտին (այսուհետ՝ Դեպարտամենտ) միջազգային համագործակցության և արտաքին հարաբերությունների հարցերի վերաբերյալ աջակցության ցուցաբերմանը, մասնակցում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ Կոմիտեի և Դեպարտամենտի փոխհարաբերությունների իրականացմանը, իրականացնում է միջազգային ծրագրերի մշակման և իրագործման հետ կապված աշխատանքներ, իրականացնում է օտարերկրյա պետություններում համանման մարմինների գործունեության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, վերլուծության, առաջարկների ներկայացման և այլ աշխատանքներ, մասնակցում է Կոմիտեի և Դեպարտամենտի իրավասության վերաբերյալ հարցերի շուրջ կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված գործառույթների իրականացման աշխատանքներին, իրականացնում է օտար լեզուներով ստացված կամ ուղարկվող փաստաթղթերի թարգմանությունը, իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
* բարձրագույն կրթություն, պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության առաջատար պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
* առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիապետում.

* ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին», «Իրավական ակտերի մասին», «Միջազգային հարաբերությունների մասին» ՀՀ օրենսդրության, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» ՊԿՀ կանոնադրությունը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Մրցույթը կկայանա 16.03.2017թ., ժամը 15.00

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 27.02.2017թ.

 Մրցույթները կկայանան Կոմիտեի շենքում (ք.Երևան, Մամիկոնյանց 46/5, հեռ. 011 880 119).

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել