«Ելք» դաշինքը քիչ առաջ հրապարակեց քվեարկության արդյուքները, որոնց համաձայն, համամասնական ցուցակի առաջին եռյակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը, նրան կհաջորդեն Արամ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը:
Խորհդարանական ընտրություններին ընդառաջ ձևավորված «Ելք» դաշինքի անդամներ են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:
Նշենք, որ քվեարկությանը մասակցել է 39 անձ՝ երեք կուսակցության խորհուրդից 13-ական անդամ: