ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է էլեկտրոնային կայքերում և սոցիալական ցանցերում տարածված Գագիկ Շամշյանի այն տեղեկատվությանը, թե Վաղարշապատի դեղատներից մեկում հայտնաբերվել է NUTRICIA Nutrilon ProNutra+ ադրբեջանական Facebook-ի հասցե ունեցող, կասկածելի մանկական կեր:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքը Լեհական արտադրության է (տուփի վրա նշված են տեղեկություններ մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն), և այստեղ չկա որևէ խախտում: Նաև՝ վերացվել են մակնշման այն բացթողումները, որոնց պատճառով դեռևս անցած տարվա ամռանը այս նույն ապրանքանիշի իրացումը կասեցվել էր:
Լուսանկերները՝ ՍԱՊԾ-ի
Նյութը հրապարակվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: