Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է հայտնի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-Այս տարին առանձնացավ ապրիլյան պատերազմով, մասնագիտական ձեռքբերումները 0 են, եթե սահմանին մարդու կյանք է կիսատ մնում:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Հայկ Ալումյանը՝ եվրոպական դատարանում 5 գործ է հաղթել:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
-Զարմացրել է քողարկված ցանկության համար մեղադրանք առաջադրելը։
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Ձմեռ պապից ավելի լավ պաշտոն չեմ պատկերացնում, դա աշխարհի ամենալավ պաշտոնն է, պատկերացրեք երեխաները որքան են սիրում Ձմեռ պապիկներին (և պապիկներին ընդհանրապես):
-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ընտանիքում:
-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Ոչ։
– Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
-Խաղաղություն։
-Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Երեխաներս դեռ փոքր են՝ խաղալիքներ: