Հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել է Ստամբուլի Reina գիշերային ակումբ, որտեղ մարդիկ տոնում էին Նոր տարին: Այս մասին հաղորդում է ՌԻԱՆովոստին՝ հղում տալով Ռոյթեր լրատվական գործակալությանը:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ, 69-ը հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նաև հայտնի է, որ զոհերի թվում 16 օտարերկրյա քաղաքացի կա:
Ստամբուլի իշխանություններն ահաբեկչություն էին որակել քաղաքի Բեշիքթաշ թաղամասում Reina ակումբում տեղի ունեցած դեպքը:
Սանտա Կլաուսի հարձակման հետևանքով զոհվածներից շատերի անձը հաստատված չէ:
Ժամեր անց համացանցում է հայտնվել հարձակման տեսագրությունը: