ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն «Տուրիզմ և Իվենթ Լոջիսթիքս» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել, ըստ որի ընկերությունը պարտավորվում է «Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ, մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային 18-րդ համաժողովի հետ կապված ծառայությունների մատուցում իրականացնել:
Պայմանագրի գինը կազմել է 9.744.000 դրամ: Գինը ներառել է իրականացվող բոլոր ծախսերը այդ թվում՝ հարկերը, տուրքերը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ վճարները:
3 օր տևած համաժողովի սովորական թարգմանության գինը կազմել է 340 հազար դրամ, համաժամանակյա թարգմանությանը՝ 1.320.000 դրամ: Բեյջերի, թղթապանակների և նմանատիպ պարագաների գումարը 140 անձի համար կազմել է 230 հազար դրամ:
Գնի մեջ ներառվել է նաև ճաշի, սուրճի ընդմիջման և դեպի Դիլիջան պատմամշակութային այցի գինը: