ՀՀ ՔԿ նախագահի օգնական, մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սարսափելի դեպք է գրանցվել Սպիտակում. 1971 թ. ծնված կինը հայտնաբերվել է կախված՝ բնակելի շենքի շքամուտքում, իսկ տանը՝ նրա երկու մանկահասակ երեխաները՝ մահացած։ Այս պահին դեպքի վայրում է քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ՝ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, քրեագետներ եւ դատաբժիշկներ։ Միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների մահվան պատճառները, դեպքի բոլոր հանգամանքները։ Քննության արդյունքների մասին պաշտոնական հաղորդագրություն կտարածվի»։
Իրավաբան.net