Պետական եկամուտների կոմիտեի` տարեսկզբից մինչև դեկտեմբերի 5-ը իրականացրած պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների արդյունքում 29 հարկ վճարողի մոտ իրավախախտումներ չեն հայտնաբերվել և լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվել: Այս մասին Իրավաբան.net–ին են հայտնում ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Իսկ ևս 8 հարկատուի մոտ կատարված ստուգման արդյունքում ոչ միայն չեն առաջադրվել վճարման ենթակա լրացուցիչ գումարներ, այլև հակառակը` նվազեցվել են այդ տնտեսվարողների հարկային պարտավորությունները: