Մեկ տարուց ավելի չվճարված կենսաթոշակները վճարելը չի բխում Կառավարության քաղաքականությունից

Այսօր ՀՀ Կառավարությունը քննարկեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Աղվան Վարդանյանը, Վահան Հովհաննեսյանը, Արծվիկ Մինասյանը և Արմեն Բաբայանը:

Նախագծով նախատեսվում է վերականգնել չվճարված կենսաթոշակների վճարման նախկին կարգը, այսինքն` երբ կենսաթոշակառուն կարող է դիմել և ստանալ նախորդ երեք տարիների չվճարված կենսաթոշակը:

Հիշեցնենք, որ ներկայումս կենսաթոշակառուն կարող է ստանալ միայն մեկ տարվա չվճարված կենսաթոշակը:

Կառավարության դիրքորոշման համաձայն` ներկայացված նախագիծը չի բխում սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստա­նի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղա­քա­կանու­թյան սկզբունք­նե­րից, որի համաձայն պետական բյուջեի` սոցիալական ապահովությանն ուղղված մի­ջոց­ները պետք է տրամադրվեն ըստ առաջնահերթությունների՝ ելնելով Հայաստանի Հան­րապետության քա­­ղաքացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել