Դժբախտ պատահարի հետևանքով կա երկու զոհ

Նոյեմբերի 2-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ Գորայք-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորայք հատվածի 9-րդ կմ-ին «Mitsubishi Grandis» մակնիշի (վարորդ՝ Կ. Մ.) 35 AG 494 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Թ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ի և Ս. Մ.-ի դիերը:

Փրկարարները հոսանքազրկել են մեքենան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել