Ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ողջ գիշերվա ընթացքում շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այն հատվածներում, ուր փողոցների մերկասառույցով պատվելու հնարավոր վտանգն ավելի մեծ է եղել, աշխատանքներն ընթացել են տեխնիկական աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ: Ձնամաքրման աշխատանքների ընթացքին մինչև վաղ առավոտ տեղերում հետևել են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ:
Արդյունքում` փողոցներն առավոտյան եղել են բաց և երթևեկելի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել