Հոկտեմբերի 7-ին վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնից ազատման վերաբերյալ որոշում է ընդունել.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով`
Ռուզաննա Վարդանյանին 2016 թվականի հոկտեմբերի 10-ից ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնից»: