Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օրերս մի ռեստորանային համալիրի մոտակայքից, «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1987 թ. ծնված, նախկինում դատապարտված Ալբերտ Գ.-ին, որը կասկածվում էր թմրամիջոց պատրաստելու և պահելու մեջ:
Իրավապահների կասկածանքները զուր չէին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվեց 2 ներարկիչ՝ մեկը՝ մուգ գույնի հեղուկով լցված:
Ալբերտ Գ.-ն հայտարարել է, որ նշված հեղուկը մի քանի դեղամիջոցների խառնուրդ է, որը պատրաստել է ներարկման միջոցով նյարդերը հանգստացնելու նպատակով:
Հայտնաբերվածը ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Նյարդերը «հանգստացնել» չհաջողվեց
![](/banner/BeFree24_Web-Banners_840x90 (1).png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2014/01/IMG_2073-copy.jpg)