Օգոստոսի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 236 դեպքի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը ևս անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա, այսօր և վաղը կգրանցվի մինչև 37 աստիճան տաքություն, իսկ օգոստոսի 11-ից՝ մինչև 40 աստիճան:
Իրավաբան.net