Գիշերը «Լեքսուս»-ից գողություն կատարողը բռնվել է ոստիկանների կողմից

Օգոստոսի 7-ին, ժամը 2.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1979 թ. ծնված Լուսինե Մ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի լույսերը վառվում են և սրահում մարդ կա:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից` հավելելով, որ ժամը 2.30-ին Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի բակից, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները բերման են ենթարկել 1981 թ. ծնված Վահան Ն.-ին: Նա Լուսինե Մ.-ին պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմքենայից փորձել է գողություն կատարել, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել