Աշոտ Ահարոնյանը հերքում է «մեղմ ակնարկները»

Վերջերս որոշ լրատվական կայքեր տեղեկատվություն էին տարածել, թե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Ոստիականպետը՝ Վլադիմիր Գասպարյանը մասնակցել է թաղային հեղինակություններից մեկի հոր հոգեհանգստի արարողությանը, այս լուրերին այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա մասնավորապես գրել է.

«Լրատվական կայք հիշեցնող որոշ միջոցներ լուրեր են տարածում, թե ոստիկանության պետը օրերս մասնակցել է ինչ-որ հոգեհանգստի և փորձում են դրանով «մեղմ ակնարկներ» անել:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, իսկ այդօրինակ լրատուներին կոչ եմ անում հրաժարվել լրատվամիջոցի կայացման էժան ու դատարկամիտ փորձերից և քայլել պրոֆեսիոնալիզմի ճանապարհով, եթե, իհարկե, ցանկություն ու կարողություն ունեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել