Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումը, որի կազմում հինգ տանկ կա, շրջափակման մեջ է ընկել ԼՂՀ- Ադրբեջան շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով ԼՂՀ ուժային կառույցների իր աղբյուրին:
«ԼՂՀ Զինված ուժերի խելամիտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում ձևավորվել է «կաթսա», որի մեջ հայտնվել է հինգ ադրբեջանական տանկ: Միջոցառումներ են ձեռնարկվում դրանք գրավելու կամ ոչնչացնելու ուղղությամբ», -ասել է աղբյուրը:
Աղբյուրը հայտնել է նաև, որ շփման գծում իրավիճակը շարունակում է լարված լինել:
Իրավաբան.net