Հայկական կողմը շրջափակման մեջ է առել ադրբեջանական 5 տանկ

Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումը, որի կազմում հինգ տանկ կա, շրջափակման մեջ է ընկել ԼՂՀ- Ադրբեջան շփման գծի հյուսիս-արևելյան հատվածում: Այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը`  հղում անելով ԼՂՀ ուժային կառույցների իր աղբյուրին:

«ԼՂՀ Զինված ուժերի խելամիտ գործողությունների շնորհիվ Մարտակերտի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում ձևավորվել է «կաթսա», որի մեջ հայտնվել է հինգ ադրբեջանական տանկ: Միջոցառումներ են ձեռնարկվում դրանք գրավելու կամ ոչնչացնելու ուղղությամբ», -ասել է աղբյուրը:

Աղբյուրը հայտնել է նաև, որ շփման գծում իրավիճակը  շարունակում է լարված լինել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել