Բաց թողնված ժամկետը հարգելի համարելը

Ինչպես գիտենք, քրեական գործերով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված է որոշակի ժամկետ: Սակայն օրենքը թույլատրում է բաց թողնված ժամկետը դատարանի կողմից հարգելի համարելու հնարավորություն:

Այսպես` հարգելի պատճառներով բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք կարող են դատական ակտը կայացրած դատարանի առաջ միջնորդել` վերականգնելու բաց թողնված ժամկետը: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը քննվում է դատական նիստում դատավճիռ կամ որոշում կայացրած դատարանի կողմից, որն իրավունք ունի կանչել միջնորդություն հարուցած անձին` բացատրություններ տալու համար:

Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու որոշումը տասնհինգօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, որն իրավունք ունի վերականգնել բաց թողնված ժամկետը և քննել գործը` պահպանելով օրենքով սահմանված պահանջները:

Բաց թողնված ժամկետը վերականգնելու դեպքում դատական ակտի կատարումը կարող է կասեցվել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել