Ինչպիսի՞ արգելքներ են առկա դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներում

Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներում արգելվում է`

1) կալանավորվածների և դատապարտյալների անձնական կյանքին վերաբերող տեղեկատվություն տարածելը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը պարունակում է տվյալներ հաստատապես նախապատրաստվող հանցագործության մասին,
2) կալանավորվածի և դատապարտյալի հետ փոխհարաբերություններում մասնագիտական հմտությունների օգտագործումն անձնական նպատակներից և շահերից ելնելով,
3) որևէ խտրականության կիրառումը,
4) կալանավորվածների և դատապարտյալների հետ աշխատանքում վերջիններիս հուսադրելու նպատակով ապատեղեկատվություն տրամադրելը,
5) մասնագիտական այնպիսի մեթոդների կիրառումը, որոնք բացասական ազդեցություն կունենան կալանավորվածների և դատապարտյալների հոգեկան առողջության վրա,
6) կալանավորվածների և դատապարտյալների նկատմամբ հիպնոսի մեթոդների կիրառումը,
7) կալանավորվածներին և դատապարտյալներին բժշկական, գիտական կամ այլ փորձերի ենթարկելը՝ անկախ նրանց համաձայնությունից,
8) կալանավորվածների և դատապարտյալների նկատմամբ հոգեբանական բռնության կիրառումը և խոշտանգումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել