Ապամոնտաժվել է ապօրինի կառուցված հերթական խոշորածավալ շինությունը

Հողազավթման և ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, աշխատակիցների կողմից մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերվել է խոշորածավալ ապօրինի շինություն: Գայի պողոտայի 8/2 հասցեի երկհարկանի հասարակական կառույցի վերջին հատվածը համապատասխան շինարարական թույլտվություն չի ունեցել, ըստ այդմ էլ մարտի 12-ից մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Հաշվի առնելով վերոնշյալ հատվածի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվելու հանգամանքը՝ ապօրինի շինարարությունը նախաձեռնած քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` 400 հազար դրամ տուգանքի չափով:  Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

 Հարկ է նշել, որ վերջին օրերին համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում մայրաքաղաքի վարչական շրջաններում հայտնաբերվել և արձանագրվել է իրավախախտման 26 դեպք, որոնցից 16-ը զուգակցվել է քանդման աշխատանքներով:
Հիշեցնենք, որ ըստ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի, ապօրինաշինությունը կրկնելու պարագայում, անկախ հողամասերի սեփականության ձևից, օրինախախտների նկատմամբ կիրառվում է վարչական տուգանք՝ 2,5 միլիոն դրամի չափով:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները գործունեությունը ծավալում են պարզեցված աշխատակարգով, միաժամանակ հորդորում՝ մայրաքաղաքում որևէ նոր շինարարություն ծավալելու միակ, օրինական ճանապարհը քաղաքաշինական փաստաթղթերի առկայությունն է:

828acb80940c90425cec874eb7324b29978f69d1

2f432b184515d49ce91f20338de9a4bd41339fc3

a93645c65a3f59bced34250418479140b1eeb6b5

95f3108d86b1105e69682eafa24ed4380f85fa9e

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել