Տուժողի հոգեբանական վտանգավոր առանձնահատկություններից

Հաճախ տուժողի կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներն էապես տարբերվում են դատաքննության ընթացքում տրված ցուցմունքներից:

Պատճառը, որպես կանոն, հետևյալն է:

Երբեմն տուժողը կամ տուժողի իրավահաջորդը նախաքննության ժամանակ կապի մեջ են մտնում ամբաստանյալի բարեկամների, հարազատների, ընկերների հետ կամ հենց ամբաստանյալի հետ, որն ուղեկցվում է վերջիններիս կողմից տուժողի նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունքով, հյուրասիրություններով, ընդհուպ մինչև նյութական օժանդակություն ցուցաբերելով: Տուժողի կամ տուժողի իրավահաջորդի կողմից այս դրական տրամադրվածության փոփոխությունը վտանգավոր չէ այն ժամանակ, երբ ամբաստանյալը մեղադրվում է այն հանցագործության համար, որը մասնավոր բնույթի մեղադրանք է, մինչդեռ նույնը չի կարելի ասել հանրային մեղադրանքի պարագայում:

Ուստի քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հակասություն տեսնելու դեպքում պետք է հաշվի առնի տուժողի կամ տուժողի իրավահաջորդի հոգեբանական այս վտանգավոր առանձնահատկությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել