Հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու նորածին երեխայի մահվան հանգամանքները։

Փետրվարի 19-ին՝ ժամը 17.15-ին, ահազանգ է ստացվել, որ Մրգավետ գյուղում նորածին երեխայի դիակ կա: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ դատաբժշկի և փորձագետի հետ միասին։ Գյուղի Նժդեհի փողոցի վերջնամասում գտնվող դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածին տղա երեխայի դիակ՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու երեխայի մահվան պատճառները։

Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշման մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել