Վլադիմիր Գասպարյանը երեկ նոր հրամաններ է ստորագրել: Ոստիկանապետը պաշտոնից ազատել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի պետն ու նրա տեղակալը: Նշենք, որ Կոտայքի բաժինը Աբովյան քաղաքում է գտնվում:
Վլադիմիր Գասպարյանը նաև նոր նշանակումներ է կատարել: Աբովյան քաղաքում ոստիկանապետ է նշանակվել Լաերտ Գրիգորյանը, ով նախկինում եղել է Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալը: Բացի այդ, Վլադիմիր Գասպարյանի հրամանով Կարեն Գրիգորյանը նշանակվել է Կոտայքի բաժնի պետի տեղակալ: Այս մասին մեզ տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: