Ոստիկանությունը հրավիրում է աշխատանքի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կրտսեր խմբի թափուր պաշտոններում ծառայության անցնելու համար հրավիրվում են 18-ից 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն, ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայությունում նոր կազմավորվող կինոլոգիական ստորաբաժանումում ծառայելու համար հրավիրվում են նաև շներ վարժեցնելու և խնամելու ունակություններ ունեցող անձինք, ովքեր համապատասխանում են վերը նշված պահանջներին:

Ցանկացողները կարող են աշխատանքային օրերին, ժամը 9-ից 17-ը, դիմել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին: Հասցեն՝ Երևան, Խանջյան 51: Հեռախոսահամարներ՝ 010 59-62-99, 010 59-62-03, 010 59-62-20:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել