Փետրվարի 1-ից դասերը կսկսվեն խիստ հսկողության ներքո: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանի դպրոցներում գործելու են համաճարակային ֆիլտրներ, անմիջապես տուն կուղարկեն ոչ միայն ջերմույուն կամ սուր շնչառական հիվանդությունների նախանշմամբ աշակերտները, այնպես էլ աշակերտները:
Նա տեղեկացրել է, որ նախարարությունը դասընթացներ է անցկացրել դպրոցներում և մանկապարտեզներում:
Բացի այդ նախատեսվում է, որ ժամանակավորապես դադարեցվեն ֆիզկուլտուրային դասընթացները, պետք է փակվեն դպրոցական բուֆետները: Ըստ մասնագետի` որպեսզի դպրոցական և նախադպրոցական հաստատություններում գրիպի երկրորդ ալիք չլինի, հարկավոր է պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը: