Մահացած ճանաչված անձի հայտնվելու դեպքում…

Երբ անձը դատական կարգով ճանաչվում է մահացած, նրա իրավական կարգավիճակը հավասարվում է իսկապես մահացած անձի կարգավիճակին: Հնարավոր է` նրա գույքն անցնի ժառանգներին, ժառանգ չլինելու դեպքում` համայնքին: Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ մահացած ճանաչված անձը հայտնվում է:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի փոխանցմամբ` այդ հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 48-րդ հոդվածով, ըստ որի` «Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնաբերվելու դեպքում դատարանը վերացնում է նրան մահացած ճանաչելու մաuին վճիռը:
Անկախ իր հայտնվելու ժամանակից` քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուր անձից հետ պահանջել պահպանված գույքը, որն անհատույց անցել էր այդ անձին` քաղաքացուն մահացած ճանաչելուց հետո, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերած անձինք պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվում է, որ գույքը ձեռք բերելիu նրանք գիտեին, որ մահացած ճանաչված քաղաքացին կենդանի է: Այդ գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում հատուցվում է դրա արժեքը:
Եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին եւ իրացվել է uույն հոդվածով նախատեuված պայմանների պահպանմամբ, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու մաuին վճիռը վերացվելուց հետո նրան է վերադարձվում գույքի իրացումից uտացված գումարը:»:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել