Ինչպե՞ս խաբել ստի դետեկտորին Մաս I

Ստի դետեկտորը սարքավորում է, որը չափում է զարկերակը, շնչառության հաճախականությունը, քրտնարտադրությունը և այլ ֆիզիոլոգիական գործընթացներ, որոնք հնարավորություն են տալիս տեղեկանալու՝ անձը ճիշտ է խոսում, թե՝ոչ:
«Ստի դետեկտորին խաբելը շատ բարդ է, ուստի խորհուրդ է տրվում չխաբել: Այնուամենայնիվ, եթե ինչ-որ բան կփորձեք թաքցնել, ապա պետք է իմանալ կարևոր մեկ հանգամանք՝ միակ թշնամին Ձեզ բացահայտելու գործում՝ Ձեր մտքերն են», – այս մասին Իրավաբան. net-ին հայտնում է իրավաբանական հոգեբանության փորձագետ, Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Զարուհի Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` նախ պետք է մոռանալ սարքավորման գոյության մասին:
Իհարկե դա շատ դժվար է, սակայն ոչ անհնար: Հեշտ մոռանալու համար Դուք պետք է կենտրոնանաք միայն ձայների վրա, որպեսզի մոռանաք Ձեր գիտակցությունում առկա երկխոսությունը: Մոռանում ենք մտքերը, լսում ենք միայն ձայները, որոնք անբովանդակ պետք է լինեն Ձեր համար… Շարունակելի
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել