Դժբախտ պատահար. կա 3 զոհ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» և «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը և կինը մահացել են:
Հանգամանքները, մահացածների և «Մերսեդես Բենց S 500»-ի վարորդի տվյալները պարզվում են:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել