Ինչպիսի՞նն է երիտասարդ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ դատավորների կենսագրությունները: Ստորև ներկայացնում ենք է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթևիկ Լևոնի Ստեփանյանի կենսագրությունը:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1982 թվականին, Երևան քաղաքում:

1999 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2006 թվականից մինչև 2010 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2011 թվականի մարտի 1-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ն աշխատել է «ՍԵՐՎԻՍ» ԱԿ-ում որպես իրավախորհրդատու:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Էռվա Լոյերս» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավարի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Լուսանկարը` court.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել