Քրեական գործի վարույթը կարճվել է նախաքննության փուլում

Չորս ամիս նախնական կալանքի տակ գտնված քաղաքացու նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով` բնակարան ապօրինի մուտք գործելու և մեքենայից 200 հազար ՀՀ դրամի պահեստամասեր գողանալու համար:

Քաղաքացու իրավունքների պաշտպանը` Ղևոնդ Պապոյանը մեզ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը մուտք է գործել հոր ընկերոջ տուն, այնտեղից` ավտոտնակ, որտեղ կանգնած մեքենայից գողացել է պահեստամասերը, մեքենան պատկանել է այլ անձի:

Հանցագործության մասին հաղորդում բնակարանի սեփականատերիոջ կողմից չի եղել, պարզվել է նաև, որ բնակարանի սեփականատերը թույլատվություն է տվել, որպեսզի անձը մուտք գործի իր բնակարան և անգամ նրան բանալի է տրամադրել: Փաստաբանի խոսքերով` բնակարանի սեփականատերը ՌԴ-ում է եղել, ուր նրան հարցաքննելու քննչական հանձնարարություն է ուղարկվել, վերջինս պնդել է իր ասածները:

«Քաղաքացին 4 ամիս կալանքի տակ է գտնվել, այնուհետև Վերաքննիչ քրեական դատարանը նրան ազատեց` գրավ կիրառելով»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս ամենով հանդերձ բնակարան մուտք գործելու հանգամանքը Քննչական կոմիտեն չի կարողացել հիմնավորել, քանի որ առկար էր բնակարանի սեփականատիրոջ թույլտվությունը:

Առաջադրված մեղադրանքը Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից վերավորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանքի հիմքում դրվել է 200 հազար ՀՀ դրամի պահեստամասերի գողությունը, այս վնասը վերականգնվել է, ու կողմերը հաշտվել են, ուստի քրեական գործի վարույթը կարճվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել