Եթե բրիտանական քաղաքներից որևէ մեկում նշանակվում է կին քաղաքապետ, այնուամենայնիվ իրեն անվանում են «Պարոն Քաղաքապետ»:
Երևանի քաղաքապետը` տեղական ինքնակառավարման մարմին է, ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում, ղեկավարում է քաղաքապետարանի աշխատանքները, ինչպես նաև ավագանու անդամ է:
Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող այն անձը, որը չունի այլ պետության քաղաքացիություն:
Քաղաքապետը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
Քաղաքապետ ընտրվում է իրեն ընտրած ավագանու լիազորությունների ողջ ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net