Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկում, Սարավանում, Մեղրիում տեղում է ձյուն, իսկ Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում` ձնախառն անձրև:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հաղորդում են, որ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել