Վերջին տվյալների համաձայն` Փարիզում այս գիշեր տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին գրում է` РИА Новости գործակալությունը` հղում անելով Figaro պարբերականին:
Նշվում է, որ Փարիզի յոթ շրջաններում ուրբաթ գիշերը միաժամանակ սկսվել են ահաբեկչական գործողություններ` զինված հարձակումներ և պայթյուններ, որոնց հետևանքով, տեղի իշխանությունների տվյալներով, ավելի քան 158 մարդ. 100-ից ավելի մարդ մահացել է փարիզյան «Բատակլան» թատրոնում գերի վերցվելու հետևանքով:
Այս ահաբեկչությունը ամենամեծն է Ֆրանսիայի պատմության մեջ: Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչին. ենթադրվում է, որ նա «Իսլամական պետության» անդամ է: Ֆրանսիան ամբողջ պետության տարածքում հայտարարել է արտակարգ իրավիճակ:
Լուսանկարները` Reuters-ի
Իրավաբան.net