Խոշոր ավտովթար կեսգիշերին. «Mercedes-Benz G»-ն կողաշրջվել էր, ոստիկանները փակել էին Մյասնիկյան պողոտան, ժամանել էր ՃՈ պետը

Հոկտեմբերի 24-ին` կեսգիշերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, իրար էին բախվել 5 ավտոմեքենա: Բախումը տեղի էր ունեցել երթևեկության երրոդ գծում, ավտովթարի հետևանքով «Mercedes-Benz G» դասի ավտոմեքենան կողաշրջվել էր, ևս մեկը մեքենա` առաջին գծում հարվածել էր էլեկտրասյանը: Ճանապարհային ոստիկանները ստիպված փակել էին դեպի մայրաքաղաքի կենտրոն տանող ճանապարհահատվածը: Դեպքի վայր էր ժամանել ՃՈ պետ Արմեն Հակոբյանը, այստեղ էին նաև փրակարարներն ու քննչական խումբը:

Փրկարարներից մեկը մեզ հաղորդեց, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, մահացածների մասին տեղեկություն չտրամադրեցին:

Դեպքի վայրում` գետնին արյուն էր, կար նաև ներարկիչ:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել